ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Շահան Նաթալիի նամակը Միսաք Թորլաքյանի մահվան կապակցությամբ (Բոստոն, նոյեմբերի 13, 1968 թ.)

Շահան Նաթալիի նամակը Միսաք Թորլաքյանի մահվան կապակցությամբ  (Բոստոն, նոյեմբերի 13, 1968 թ.)
27.05.2024 | 09:02

Գիշեր է ուշ, դուրսը՝ քամի, մուժ ու մշուշ, կ՛ըսես, բնութիւնն ալ է տաճկացեր:

Եւ ահա գուժկան հեռագիր մը կը դղրդէ դուռս. «Վրիժակիցը քու՝ Միսաքն ալ չկայ այլևս...»:

Ափսո՜ս, ուրեմն Միսաքն ալ ինկաւ նահատակ, թառ ու թափառ Սև ծովէն մինչև Խաղաղական օվկէանոս:

«Այս ճակատագիրն ի՜նչ սև է, Աստուած...»: Որ Սողոմոնն, Արամն ու Միսաքը Քեմախէն, Կարինէն, Տրապիզոնէն ուրկէ՜ ու՜ր իյնային Ամերիկաներն, օտար փոսի մէջ հողուէին: Ետևները ձգուած վրիժապահանջ ազգ մը նահատակ, ծովերով արիւն, հայրենիք մը աւար, աւեր, վրէժն անոնց դեռ անհատոյց...

Մխիթարանքի բառ կը մնա՞յ:

Ես չգիտեմ ո՛վ զով պիտի մխիթարէ, ե՞ս քեզ, թէ դուք զիս:

Խնդրեմ, շրթներս ձեր շրթներուն մէջ, համբուրեցէք Միսաքին վրիժառու աջին ցուցամատը, փսփսացէք ականջին, անոր հոգին կը լսէ: Կ՛ըսէ Շահան. «Միսա՛ք, դուն ալ լքեցիր զիս, միացար Սողոմոնին, Արամին. ըսէ՛ անոնց, հայասպան դահիճներն հասան մինչև Խաղաղական: Ես մինակ որու՞ դիմեմ, երբ դուք չկաք... Յարութիւն առէք, յայտնուեցէք վերածին Սողոմոնի, Արամի, Միսաքի մէջ»:

Սգակցօրէն՝ ՇԱՀԱՆ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 22098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ